Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր
09.07.2020 | 14:35

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված պոզիտիվ լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկանց զգոնությունը թուլանում է։ Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ, որը հիմա չունենք: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չունենք: «Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա», - ասաց նա, իսկ վարչապետը նկատեց, որ վիճակը անկանխատեսելի է: Վարչապետն արձագանքեց, սպասում են վերակենդանացման նոր բաժանմունքների բացում «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ քննարկվեց, թե ինչպես է, որ պատվաստանյութ չկա, բայց ՀՀ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը բանակցում են:


«Ուզում եմ պարզաբանել, քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստվանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում և կան երկրներ, որոնք գնում են իրականացրել, այսինքն՝ գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ ապագա պատվաստանյութը ձեռք են բերել, ինչը մտավախություն է առաջացնում, որ խմբաքանակները կհայտնվեն մի քանի երկրի ձեռքում», - ասաց վարչապետը:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նկատեց, որ իրականում, պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր: «Խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է, ընկերություններ կան, որ տասնյակ հազարներով արտադրել են և միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է խոսքը և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատումը լինելու է ոչ մեկը, այլ՝ մի քանիսը», - ասաց նա:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ